Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հայտնի են ինովացիոն ստարտափերի ֆինանսավորման մրցույթի հաղթողները

Հայտնի են ինովացիոն ստարտափերի ֆինանսավորման մրցույթի հաղթողները
23.05.2017 | 12:25

Մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։


Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերը:
Գնահատող հանձնաժողովի կազմում են եղել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև հայկական ամենահայտնի ստարտափերի հիմնադիրները:
Ծրագրի նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով:
Մրցույթի արդյունքում ընտրված 5 մասնակից թիմերն անցել են հաջորդ փուլ, որտեղ և ընտրվել են լավագույն 2 առաջարկները:


Մրցույթի հաղթող «AR magic» և «Webex technologies» թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ կստանա` ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ